Աշոցքի, Սպիտակի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի Վարդենիսի, Կապանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
09:57 - 27 դեկտեմբերի, 2021

Աշոցքի, Սպիտակի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի Վարդենիսի, Կապանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Աշոցքի, Սպիտակի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի Վարդենիսի, Կապանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
 
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել