Երևանին նվիրաբերվել է 75 հատ քարե նստարան, 135 աղբաման և 60 մոխրաման |armenpress.am|
14:48 - 28 դեկտեմբերի, 2021

Երևանին նվիրաբերվել է 75 հատ քարե նստարան, 135 աղբաման և 60 մոխրաման |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքին նվիրաբերվել է 75 հատ քարե նստարան, 135 աղբաման և 60 հատ մոխրաման: Դրանք տեղադրվել են Երևան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձև զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում:

«Ալեքս էնդ հոլդինգ» և «Նոյ ինվեստ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները ցանկություն են հայտնել օժանդակել Երևան համայնքի բնակչության համար բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը և առաջարկել են Երևան քաղաքի Սարյան պուրակում, Օղակաձև զբոսայգում, Վարդան Մամիկոնյանի հուշարձանի շրջակայքում, Երևանի Թևոսյան փողոցում գտնվող էլեկտրատրատրանսպորտային հավաքակայանի տարածքում իրենց միջոցների հաշվին և իրենց նյութերով իրականացնել նստարանների, աղբամանների տեղադրման աշխատանքներ և այդ աշխատանքների արդյունքը (գույքի բարելավումները) որպես նվիրաբերություն, սեփականության իրավունքով փոխանցել Երևան համայնքին:

«Ռենշին» և «Բրենդ Քոմփյութրս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված որոշակի գործառույթներ Երևան քաղաքապետարանի աշխատակազմի կողմից առավել որակով և լայն հնարավորություններ ունեցող համակարգչային տեխնիկայով իրականացնելու համար, ցանկություն են հայտնել Երևան համայնքին նվիրել համակարգչային տեխնիկա և այլ գույք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել