Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի վրա հարձակման համար՝ ասելով, որ դա իր ավելի քան հինգ տարվա պաշտոնավարման ամենատխուր պահն է։ Այս մասին հայտնում է theguardian.com-ը։
«Նախագա՛հ Պուտին, հանուն մարդասիրության, Ձեր զորքերը հե՛տ քաշեք Ռուսաստան։ Խաղաղությանը հնարավորությո՛ւն տվեք, քանի որ արդեն այնքան շատ մարդ է մահացել»,- ասել է Գուտերիշը։
comment.count (0)