Եվրոպայում գազի գինը նոյեմբերից ի վեր առաջին անգամ իջել է 900 դոլարից |tert.am|
16:50 - 31 դեկտեմբերի, 2021

Եվրոպայում գազի գինը նոյեմբերից ի վեր առաջին անգամ իջել է 900 դոլարից |tert.am|

tert.am: Դեկտեմբերի 31-ի սակարկությունների ընթացքում Եվրոպայում գազի գինը նոյեմբերից ի վեր առաջին անգամ 1000 խորանարդ մետրի համար 900 դոլարից ցածր է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Լոնդոնի ICE բորսայի տվյալներին։

Նիդեռլանդներում TTF հաբի փետրվարյան ֆյուչերսային պայմանագրի գինը Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ով ընկել է 1000 խորանարդ մետրի համար 870 դոլարից ցածր: 

Դեկտեմբերին Եվրոպայում գրանցվել է պատմական ռեկորդ՝ 2000 դոլար 1000 խմ-ի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել