Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը կգործուղվի ՌԴ
13:17 - 04 հունվարի, 2022

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը կգործուղվի ՌԴ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը առաջիկայում կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։

ՀՀ էլեկտրոնային կառավարման պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին որոշում է ստորագրել Վարդանյանի գործուղման մասին։

Որոշման մեջ ասված է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին 2022 թվականի հունվարի 25-28-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ)` Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ԱՊՀ անդամ երկրների հանձնաժողովի 22-րդ նիստին մասնակցելու նպատակով։
2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Վարդանյանի` Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել