ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանին ու Վալերի Օսիպյանին հարցաքննելու միջնորդությունը
06:35 - 22 մարտի, 2019

ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանին ու Վալերի Օսիպյանին հարցաքննելու միջնորդությունը

Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Լևոն Երանոսյանի պաշտպանի միջնորդությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին քրեական գործով հարցաքննելու վերաբերյալ։ Այս մասին Infocom-ը տեղեկացավ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանից։

Հիշեցնենք, որ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով («պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»)

Ըստ մեղադրանքի` «Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել