ԵՄ-ն Մոլդովային կհատկացնի 150 մլն եվրո մակրոֆինանսական օգնություն |armenpress.am|
18:19 - 04 հունվարի, 2022

ԵՄ-ն Մոլդովային կհատկացնի 150 մլն եվրո մակրոֆինանսական օգնություն |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունն ընդունել է Մոլդովային 150 միլիոն եվրոյի մակրոֆինանսական աջակցություն տրամադրելու նոր ծրագիր: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։

«Եվրահանձնաժողովն այսօր հաստատել է մինչև 150 միլիոն եվրոյի չափով մակրոֆինանսական աջակցության նոր ծրագիրը, որից 30 միլիոնը կտրամադրվի դրամաշնորհների, իսկ 120 միլիոնը՝ միջնաժամկետ վարկերի տեսքով՝ տրամադրված արտոնյալ պայմաններով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մակրոֆինանսական աջակցության նոր ծրագիրը կիրականացվի ԱՄՀ-ի համանման ծրագրին զուգահեռ, գումարի հատկացման պայմանը կլինի «Մոլդովայի համար առանցքային բարեփոխումների» իրականացումը։ Ծրագիրն ուժի մեջ կմտնի Եվրախորհրդարանի և ԵՄ խորհրդի կողմից հաստատվելուց հետո։

2017 թվականից ի վեր Եվրահանձնաժողովն արդեն 160 միլիոն եվրո է հատկացրել Մոլդովային՝ որպես մակրոֆինանսական օգնություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել