Ղազախստանում հակակառավարական ցույցերի մասնակիցները Ալմաթիի շրջանի վարչական կենտրոն Թալդիկորգան քաղաքում ապամոնտաժել են հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հուշարձանը։ Այս մասին հայտնում է ria.ru։
Ղազախստանը շուրջ երեք տասնամյակ ղեկավարելուց հետո Նազարբաևը 2019 թվականի մարտին հրաժարվել է նախագահական լիազորություններից։
Պետության ղեկավարի պաշտոնից հրաժարվելուց հետո 81-ամյա Նուրսուլթան Նազարբաևը նշանակվել է Անվտանգության խորհրդի նախագահ։ Երկրում բռնկված զանգվածային ցույցերի ֆոնին նա այսօր հրաժարական տվեց այդ պաշտոնից։
comment.count (0)