Ղազախստանում 7 հանքագործ է զոհվել բնական գազի պայթյունի հետևանքով |armenpress.am|
11:34 - 18 փետրվարի, 2025

Ղազախստանում 7 հանքագործ է զոհվել բնական գազի պայթյունի հետևանքով |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի Ուլիտաուի մարզում գտնվող հանքահորում հանքազանգված է փլուզվել, որի հետևանքով 7 հանքափոր է զոհվել։ Ըստ նախնական տվյալների՝ փլուզումը տեղի է ունեցել բնական գազի պայթյունի պատճառով։ Միջադեպի հետևանքով 7 հանքափոր է զոհվել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է Ղազախստանում պղնձի ամենախոշոր արտադրող «Կազախմիս»  ընկերությունների խումբը։

«Նախնական տվյալներով՝ տեղի է ունեցել բնական գազի պայթյուն, ինչը բնորոշ չէ հանքարաններին», - հայտնել է «Կազախմիս»-ը, որը հանքահորի սեփականատերն է։ 

Ընկերությունների խումբը հավելել է, որ միջադեպի հանգամանքներն ու պատճառները պարզվում են, ստեղծվել է հատուկ պետական ​​հանձնաժողով ողբերգության հետաքննության համար։

Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախարարների կաբինետին հանձնարարել էր կատարել փլուզված հանքահորում յոթ հանքագործների մահվան պատճառների հանգամանալից հետաքննություն։

Փետրվարի 17-ի երեկոյան «Կազախմիս» ընկերությունների խումբը հայտնել էր, որ հանրապետության Ուլիտաու մարզի Ժոմարտ հանքավայրում տեղի է ունեցել հանքազանգվածի փլուզում, ինչի հետևանքով փլվածքների տակ է մնացել է յոթ աշխատող, նրանց հետ կապը բացակայել է։ Ավելի ուշ փրկարարները յոթ մարմին են հայտնաբերել փլվածքներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել