Ալմաթիում հակաահաբեկչական գործողություն է սկսվել
09:15 - 06 հունվարի, 2022

Ալմաթիում հակաահաբեկչական գործողություն է սկսվել

Ալմաթիի պարետատունը բնակիչներին կոչ է արել «պահպանել հանգստություն եւ օգնել իրավապահ մարմիններին սահմանադրական կարգի հաստատման եւ հասարակական անվտանգության հաստատման գործում»։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։ 

«Քաղաքում հակաահաբեկչական հատուկ գործողություն է սկսվել կարգուկանոն հաստատելու նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ ցուցարարները «թալանում, վնաս են հասցնում բիզնեսին, վտանգում են քաղաքացիական անձանց կյանքն ու առողջությունը, խոչընդոտում են բուժաշխատողների աշխատանքը»։

Պարետատունը նաեւ պնդում է, թե «ավազակների բարձր կազմակերպվածությունը վկայում է արտասահմանում նրանց լուրջ պատրաստվածության մասին»։ Նրանք հարձակումը որակել են որպես արտաքին ագրեսիա եւ պետության ամբողջականության խաթարման փորձ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել