Թյուրքական պետությունների կազմակերպությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Ղազախստանին |1lurer.am|
17:19 - 06 հունվարի, 2022

Թյուրքական պետությունների կազմակերպությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Ղազախստանին |1lurer.am|

1lurer.am: Թյուրքական պետությունների կազմակերպության անդամները պատրաստակամություն են հայտնել աջակցություն ցուցաբերել Ղազախստանին, միաժամանակ վստահ են, որ հանրապետության իշխանությունները կարող են երկրում վերականգնել կարգն ու հանգստությունը, գրում  է РИА Новости-ն:

«Մենք ընդգծում ենք Ղազախստանում խաղաղության և կայունության կարևորությունը և մեր ամուր համերաշխությունն ենք հայտնում մեր անդամ երկրին՝ Ղազախստանին: Մենք ապավինում ենք եղբայրական ղազախ ժողովրդի ողջախոհությանը և բնականոն կյանքին վերադառնալու նրանց ցանկությանը: Հայտարարում ենք, որ պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում աջակցելու Ղազախստանի կառավարությանն ու ժողովրդին»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել