Ղազախստանում իրավապահ մարմինների զոհված աշխատակիցների թիվը հասել է 18-ի
20:36 - 06 հունվարի, 2022

Ղազախստանում իրավապահ մարմինների զոհված աշխատակիցների թիվը հասել է 18-ի

Ղազախստանի իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը, որոնք զոհվել են բողոքի ցույցերի մասնակիցների հետ բախումների ժամանակ, հասել է 18-ի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

Ընդհանուր առմամբ, տուժել է Ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի 748 ծառայակից։ 

ТАСС գործակալությունը, հղում անելով ղազախական Խաբար-24-ին, հայտնում է, որ Ալմաթիում իրավապահ մարմիններն «ազատել են» քաղաքի կենտրոնական հրապարակը և նախագահի նստավայրը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել