Տոկաևը պաշտոնից ազատել է Ղազախստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղարին |armenpress.am|
17:09 - 08 հունվարի, 2022

Տոկաևը պաշտոնից ազատել է Ղազախստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղարին |armenpress.am|

armenpress.am։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել երկրի Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ազամատ Աբդիմոմունովին: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին:

Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են 100 հայ զինծառայողներ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել