Հայաստանում կներդրվի նոր ձեւաչափի եւ նոր որակի տրանսպորտային համակարգ. փոխնախարար |news.am|
10:59 - 28 մարտի, 2019

Հայաստանում կներդրվի նոր ձեւաչափի եւ նոր որակի տրանսպորտային համակարգ. փոխնախարար |news.am|

Հայաստանում կներդրվի նոր ձեւաչափի եւ նոր որակի տրանսպորտային համակարգ։ Այս մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը։
Նրա խոսքով՝ Արմավիր-Երեւան երթուղու ուղեւորափոխադրման հետ կապված խնդիրը, որի պատճառով տուժում է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը, տրանսպորտային համակարգի երկար տարիների բարձիթողի վիճակի հետեւանք է։

«Ժամանակին ներկայացվել են ոչ ճիշտ տվյալներ Արմավիր-Երեւան երթուղու ուղեւորահոսքի ծավալի մասին։ Բացի այդ, գոյություն ունի մասնավոր վարորդների կողմից ուղեւորների փոխադրման խնդիրը, որոնք, ըստ էության, իրականացնում են կանոնավոր փոխադրումներ այս երթուղով, ինչն անելու իրավունք չունեն»,- նշել է փոխնախարարը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել