Արդեն մեկ շաբաթ է՝ Երևան-Արմավիր երթուղին սպասարկող միկրոավտոբուսները չեն գործում։ Պատճառը վարորդների գործադուլն է։ Բողոքի ակցիաները սկսվել են դեռևս նախորդ տարվանից և պարբերաբար կրկնվում են։
Պատճառն այն է, որ այս երթուղին սպասարկում է «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը, սակայն զուգահեռաբար ուղևորափոխադրումներ իրականացնում են նաև այլ, անհատներին պատկանող միկրոավտոբուսներ։
Վարորդները բազմիցս բողոքի ակցիաներ են իրականացրել նաև կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ Երևան-Արմավիր ուղեվորափոխադրումները կարգավորվեն և այդ երթուղին սպասարկի միայն «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը։
comment.count (0)