Դատախազությունն ուսումնասիրում է փակված մանկապարտեզների մասին «Հետքի» հրապարակումը
08:27 - 21 մարտի, 2019

Դատախազությունն ուսումնասիրում է փակված մանկապարտեզների մասին «Հետքի» հրապարակումը

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Կենտրոնում 15 մանկապարտեզ է փակվել, տարածքը վաճառվել» վերտառությամբ «Հետքի» հրապարակման մեջ տեղ գտած փաստերը: Այս մասին մեզ հայտնեցին գլխավոր դատախազությունից:

Փաստերի ուսումնասիրմամբ զբաղվում է դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը: Դատախազությունից փոխանցեցին, որ մի շարք հարցումներ են ուղղել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և Երևանի քաղաքապետարանին:

Հիշեցնենք, որ հետաքննությամբ պարզել էինք, որ համայնքային նշանակության տարածքները մեծամասամբ սեփականաշնորհվել են նախկին պաշտոնյաներին և նրանց հետ փոխկապակցված անձանց:

hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել