Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ իրավիճակը կայուն է․ Ստանիսլավ Զաս |hetq.am|
12:41 - 21 հունվարի, 2022

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ իրավիճակը կայուն է․ Ստանիսլավ Զաս |hetq.am|

hetq.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի պնդմամբ Հարավային Կովկասում իրավիճակը կայուն է՝ շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների։ Նման տեսակետ Զասը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչայի հետ տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացրած հանդիպման ժամանակ։

«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ համեմատաբար կայուն՝ շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների»,- նշվում է տարածված մամլո հաղորդագրության մեջ։ Զասը նշել է, որ իրավիճակի հետագա կարգավորման համար սահմանազատման և սահմանագծման գործնական աշխատանք է հարկավոր։

Կողմերը քննարկել են նաև ռուս-ամերիկյան հարաբերությունները, Ղազախստանում առկա իրավիճակն ու այդ երկրում ՀԱՊԿ առաքելությունը, ինչպես նաև Աֆղանստանում ընթացող իրադարձություններն ու ՄԱԿ-ի հումանիտար առաքելությունն այդ երկրում։

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է նախորդ տարվա մայիսի 12-ից, երբ ադրբեջանական զինուժը Սյունիքի մարզի Սև լճի հատվածում հատել էր սահմանն ու ներխուժել ՀՀ սուվերեն տարածք։

Իրավիճակը կտրուկ լարվել էր նաև նոյեմբերի երկրորդ կեսին, երբ դարձյալ հայ-ադրբեջանական շփման գծի հարավ-արևելյան հատվածում, ադրբեջանական սադրանքի հետևանքով, սկսվել էին մարտական գործողություններ։ Կողմերը կիրառում էին զրահատեխնիկա և հրետանի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել