Բոլիվիայում հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ֆորումին կներկայացվի Հայաստանը
08:24 - 21 մարտի, 2019

Բոլիվիայում հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ֆորումին կներկայացվի Հայաստանը

Մատենադարանի կայքէջի խմբագիր Արամ Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «2019 թ. մարտի 20-22-ը Բոլիվիայի մայրաքաղաք ԼաՊաս ում բացվեց Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումը, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնելու են Մատենադարան ի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և ՀՀԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Արսեն Բոբոխյանը:

Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը, որը ստեղծվել է 2016 թ. Հունաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ, հանդիսանում է մշակութային համագործակցության և երկխոսության հարթակ, որը նպատակ ունի նպաստելու մշակութային արժեքների պաշտպանությանը և պահպանմանն ուղղված համագործակցությանը: Ֆորումի հիմնադիր անդամներն են նաև Բոլիվիան , Եգիպտոսը, Իրաքը , Իրանը , Իտալիան  և Պերուն , ինչպես նաև Հնդկաստանն ու Մեքսիկան՝ դիտորդի կարգավիճակով: 2018 թ. հուլիսի 13-ից Հայաստանը հանդիսանում է կազմակերպության լիիրավ անդամ:

Այս ֆորումին Հայաստանը ներկայացնող պատվիրակները՝ Վահան Տեր-Ղևոնդյանը և Արսեն Բոբոխյանը, զեկուցելու են հետևյալ թեմաներով՝
- Վահան Տեր-Ղևոնդյան՝ Հին հայերենը՝ որպես մշակույթի փոխանցման հզոր միջոց,
- Արսեն Բոբոխյան՝ Անդերից մինչև Հիմալայներ՝ հայկական լեռների վրայով. բարձր լեռնային մշակութային ժառանգության առաջընթացները և մարտահրավերները:»

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել