Հայաստանում պատրաստվում են պատշաճ ընդունել Նովրուզի օրերին երկիր այցելող իրանցիներին |armenpress.am|
05:47 - 22 մարտի, 2019

Հայաստանում պատրաստվում են պատշաճ ընդունել Նովրուզի օրերին երկիր այցելող իրանցիներին |armenpress.am|

Հայաստանի պետական գերատեսչությունները պատրաստվում են Նովրուզի օրերին պատշաճ դիմավորել իրանցի զբոսաշրջիկներին: Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացրեցին, որ կարևորելով հայ-իրանական համագործակցության ամրապնդումն ու զարգացումը, ինչպես նաև` Նովրուզի օրերին Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար նպաստավոր պայմանների ապահովումը` այս տարի ևս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեն գրությամբ խնդրել է ՀՀ վարչապետի հանձնարարականները:

Ըստ դրանց՝ Նովրուզի օրերին Երևան - Մեղրի ավտոճանապարհի որոշակի հատվածներում՝ տեսանելի վայրերում, կապահովվի շարժական շտապ օգնության մեքենաների ծառայություն:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կապահովի Երևան- Մեղրի ավտոճանապարհի լուսավորությունն ու բարեկարգումը: Սահմանային անցման կետերում իրանցի զբոսաշրջիկներին կտրամադրվի Հայաստանի և Երևանի վերաբերյալ պարսկերեն ամսագրերի թարմացված տարբերակը: ՀՀ ոստիկանությունը կապահովի Երևան - Մեղրի ավտոճանապարհին ուժեղացված ճանապարհային հսկողություն: Միաժամանակ, առաջարկվել է Երևանի քաղաքապետին` ապահովել Նովրուզի օրերին Երևանի՝ Հանրապետության հրապարակի շատրվանների գործարկումը:

Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ վերջին տարիներին ակտիվություն է նկատվել Իրանից Հայաստան զբոսաշրջային այցելությունների ոլորտում:

Ավելին՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել