news.am: Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին դիմել է ազգին, հաղորդել են իրանական լրատվամիջոցները։
«Ես անհրաժեշտ եմ համարում բազմակի շնորհավորել Իրանի մեծ ժողովրդին. նախ՝ շնորհավորել նրան հորինված սիոնիստական ռեժիմի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ»,- ասել է այաթոլահ Խամենեին։
Նրա խոսքով՝ Իսրայելը «գրեթե ճզմվել եւ ոչնչացվել է» Իրանի հարվածի ներքո։ «Չնայած ողջ աղմուկին եւ բոլոր հայտարարություններին՝ սիոնիստական ռեժիմը գրեթե ծնկի է բերվել եւ ճնշվել իսլամական հանրապետության հարվածների ներքո»,-ասել է Իրանի գերագույն առաջնորդը։
comment.count (0)