Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահները
 |azatutyun.am|
13:34 - 26 հունիսի, 2025

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ադրբեջանի նախագահները |azatutyun.am|

azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևը և Մասուդ Փեզեշքիանը, հայտնում է ադրբջանական APA գործակալությունը: Երկու երկրների նախագահներն ընդգծել են, որ տարածաշրջանում խաղաղությունն ու անդորրը կարևոր պայման են։

Իլհամ Ալիևը շնորհավորել է Մասուդ Փեզեշքիանին Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ավարտի և հրադադարի կապակցությամբ։

Իսրայելը անակնկալ օդային պատերազմ էր սկսել հունիսի 13-ին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին և սպանելով մի շարք բարձրաստիճան հրամանատարների՝ այսպիսով Իսլամական Հանրապետությանը հասցնելով ամենածանր հարվածն Իրաքի հետ 1980-ականների պատերազմից ի վեր։

Իրանը պատասխանել էր Իսրայելի ռազմական օբյեկտների և քաղաքների ուղղությամբ զանգվածային հրթիռակոծություններով։

Իրանի իշխանությունների տվյալներով՝ իսրայելական հարվածների արդյունքում իրենց երկրում զոհվել է 610 մարդ, և վիրավորվել են 4746-ը։ Իրանի պատասխան հրթիռակոծությունները սպանել են 28 մարդու Իսրայելում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել