Փեզեշքիանը կոչ է արել հետաքննել, թե արդյոք իսրայելական ԱԹՍ-ներն օգտագործել են Ադրբեջանի օդային տարածքը |civilnet.am|
22:50 - 26 հունիսի, 2025

Փեզեշքիանը կոչ է արել հետաքննել, թե արդյոք իսրայելական ԱԹՍ-ներն օգտագործել են Ադրբեջանի օդային տարածքը |civilnet.am|

civilnet.am: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել մանրակրկիտ հետաքննել տեղեկությունները, ըստ որոնց՝ իսրայելական ԱԹՍ-ները կարող էին Իրանի օդային տարածք մուտք գործել Ադրբեջանի տարածքով։

Փեզեշքիանը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին Իրանին ցուցաբերած աջակցության համար։

«Իրանցիները երբեք պատերազմ չեն սկսել և ոչ էլ մտադիր են սկսել։ Իսրայելի ռեժիմն է հարձակվել Իրանի վրա՝ խախտելով միջազգային օրենքները։ Միջազգային նորմերի համաձայն՝ միջուկային օբյեկտների վրա հարձակումն արգելված է նույնիսկ պատերազմների ժամանակ և համարվում է մարդկության դեմ հանցագործություն»,- նշել է նա և հավելել, որ Միացյալ Ազգերի Կազմակերպությունը չի դատապարտել այս հարձակումները։

Փեզեշքիանը շեշտել է, որ Իսրայելի գործողությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ, երբ Իրանը բանակցություններ էր վարում և ցանկանում էր հարցերը լուծել երկխոսության միջոցով, իսկ ԱՄՆ-ն երկակի չափանիշներ ունի և պատերազմի ութերորդ օրը ռմբակոծել է Իրանի միջուկային օբյեկտները, ինչին Իրանը պատասխանել է Քաթարում ամերիկյան բազաները թիրախավորելով։

Ալիևը նշել է, որ հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և թույլ չի տա՝ իր օդային տարածքն օգտագործվի Իրանի դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել