Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերի միջազգային բաց մրցույթ է հայտարարվել
15:54 - 27 հունվարի, 2022

Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման նախագծերի միջազգային բաց մրցույթ է հայտարարվել

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է Դիլիջանի և Պուշկինի թունելների վերականգնման մանրամասն նախագծերի պատրաստման, բնապահպանական գնահատման և շինարարական աշխատանքների գնումների մրցութային փաստաթղթերի տեխնիկական մասի պատրաստման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթ։

Մրցույթը հայտարարվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 28-ն է, ժ. 18.00։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել