Բաքուն դեռ չի հստակեցրել՝ սահմանազատման հարցով առաջարկներից որն է իր համար անընդունելի․ Միրզոյան |azatutyun.am|
12:37 - 28 հունվարի, 2022

Բաքուն դեռ չի հստակեցրել՝ սահմանազատման հարցով առաջարկներից որն է իր համար անընդունելի․ Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am: Դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով առաջարկներից որն է Բաքվի համար անընդունելի, հայկական կողմը հստակեցումներ դեռ չունի, այսօր «Եռաբլուրում», «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով՝ հստակեցումները ճշգրտման փուլում են։

Ճշտող հարցին՝ սպասո՞ւմ են ադրբեջանական կողմի առաջարկներին, թե՞ նոր առաջարկներ կներակայցնեն, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ - «Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է։ Հիմա փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, և, ըստ այդմ, ինչպիսի նոր լուծումներ կարող են լինել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել