ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
 |factor.am|
12:13 - 16 մայիսի, 2024

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Պետդեպի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են անհապաղ զինադադարի հասնելու ջանքերը, որոնք «կապահովեն պատանդների ազատ արձակումը և կօգնեն մեղմել Գազայում պաղեստինցիների տառապանքը»:

Նրանք քննարկել են նաև տարածաշրջանում կայուն և տևական  խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերը:  Բլինքենն ընդգծել է Մերձավոր Արևելքում հակամարտությունների սրացումից խուսափելու և Գազա մարդասիրական օգնության մատակարարումների ավելացման կարևորությունը:

Թուրքական լրատվամիջոցներն էլ, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին , նշում են, որ հեռախոսազրույցում կողմերը քննարկել են Գազայում վերջին իրադարաձություններն ու Ուկրաինայում իրավիճակը։ Ֆիդանն ընդգծել է Գազայում հնարավորինս շուտ մշտական ​​հրադադար հաստատելու կարևորությունը և մատնանշել այն խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը, որոնք խանգարում  են մարդասիրական օգնության մատակարարմանը։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա անընդունելի է:

Ֆիդանն այնուհետև հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ ու քննարկել հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել