Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում
10:17 - 05 փետրվարի, 2022

Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը։ 

ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը հետևել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա և կմասնակցի Անթալիայի ֆորումին։ Դիվանագիտական այդ հանդիպման հրավերն ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել