Իրազեկ քաղաքացիներ միավորման համակարգող Դանիել Իոննիսյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․
«Կառավարության աշխատակազմաի տակ գործող ՊՈԱԿ-ում «Տեղեկատվության ստուգման կենտրոն» (Օուրելի լեզվով՝ «ճշտի նախարարություն») ստեղծելու մասին՝
-Կառավարությունը (կամ ՊՈԱԿ-ը), այո, պետք է մշտադիտարկի կեղծ լուրերի տարածումը և աջակցի իր կառուցվածքային մարմիններին (նախարարություններ և այլն) ժամ առաջ հերքելու դրանք: Բայց դա պետք է անեն համաատասխան մարմինների հասարակության հետ կապերի ստորաբաժանումները և ոչ «ճշտի նախարարությունը»:
-Ավելին, Կառավարությունը որևէ իրավունք չունի հերքելու տեղական ինքնակառավարման մարմինների մասին տարածված տեղեկությունները: Կառավարությունը ընդհանրապես իրավունք չունի որևէ բան ասելու ՏԻՄ-ի անունից (ինչն այդ ՊՈԱԿ-ը արդեն անում է): Կարա օգնի, որ ՏԻՄ-ը դա անի, բայց միմիայն օգնի:
-«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը պետք է աջակցի Կառավարության կառուցվածքային մարմիններին, որ իրենք հերքեն տեղեկությունները: ՊՈԱԿ-ը կարող է աջակցել նաև ՏԻՄ-երին: Աջակցի, բայց ոչ իր վրա վերցնի մարմիններին հասարակության հետ կապերի ստորաբաժանումների ֆունկցիաները (դառնալով «ճշտի նախարարություն»):
-Ի վերջո, ՀՀ Կառավարության գործառույթների մեջ չի մտնում լրատվական գործունեությամբ զբաղվելը: Դա նաև նախատեսված չէ նշված ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ: Սահամանդրության և օրենքների հարգման անհրաժեշտության մասին կարող եմ չգրել:
-Ասեմ նաև, որ նման փորձ եղավ ԵՄ-ում (բայց միմիայն արտաքին ապատեղեկատվության դեմ), բայց հետո հասկացան, որ իրենք պետք է ոչ թե նյութեր արտադրեն, այլ աջակցեն այլ մարմիններին պայքարել կեղծ լուրերի դեմ և տարածեն այլոց գրած հերքումները:
Այլ կերպ ասած, պետական գործադիր իշխանությունը կարող է ԶԼՄ-ի հրապարակումը որակել որպես ապատեղեկատվություն միմիայն այնքանով, որքանով դա վերաբերում է պետական գործադիր իշխանությանը (և ոչ ՏԻՄ-ին, ԱԺ-ին, դատական համակարգին և այլն):
Պետական համակարգի խոսնակների մեծ մասի ոչ կոմպիտենտությամբ պայմանավորված այսպիսի քայլերը երկարաժամկետ առումով հակասում են ժողովրդավարական հասարակության պրինցիպներին:
Հ.Գ. Որպեսզի կոնկուրենցիայով մտահոգվածի տպավորթւոյւն չստեղծեմ, հավելեմ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Փաստերի ստուգման հարթակի (FIP.am-ի) տարեկան բյուջեն մոտ 25-30 հազար դոլար է, ինչը կազմակերպության բյուջեի մոտ 6 տոկոսն է: Դրա վրա աշխատում են մեր 22 հոգանոց թիմից միմիայն 4-ը:
Միաժամանակ, մենք 130 հազար դոլարից ավել գումար ենք ծախսում, որ այլ լրատվամիջոցներին ու լրագրողներին տանք փաստերի ստուգման հմտություններ, որ այդ ծանր գործը այլոք էլ անեն: Այդ նպատակի համար լրագրողներին նաև դրամաշնորհներ ենք տալու»:
comment.count (0)