Իրազեկ քաղաքացիներ միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյբուքյան իր էջում գրում է․
«Ռուսաստանի պահանջով Ուկրաինայի քաղաքացուն Հայաստան չթողնելու մասին:
Մայիսի 2-ին մեծ միջոցառում կա (որը նաև ես եմ վարելու), որի քննարկելու ենք կոռուպցիայի դեմ պայքարը և դրա ինստիտուցիոնալ ռեֆորմի հեռանկարները:
Այդ միջոցռամանը շատ կարևոր դեր պետք է ունենար Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմը, ում ԱԱԾ սահմանապահները «այլ երկրի պահանջով» գիշերը չեն թողել մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Միայն երկար-բարակ միջամտություններից հետո պատգամավորին թողեցին մուտք գործել:
«Այլ երկիրը», բնականաբար, Ռուսաստանն է, որը, այդ թվում Մուստաֆա Նայեմի նկատմամաբ 2018 թվականի նոյեմբերին կիրառել է պատժամիջոցներ (ֆորմալ, դրանք կոչվում են «պատասխան սահմանափակումներ»):
Այսինքն, Ռուսաստանն է որոշում, թե ով մտնի Հայաստան, իսկ ով՝ ոչ... Սա, բարեկամներ, տիեզերական խայտառակություն է:
Քանի դեռ Սահմանապահ ծառայությունը ԱԱԾ-ի ենթակայության տակ է, իսկ ԱԱԾ-ում Դերժինսկու նկարը «հարգված» է և Զվարթնոցում ապօրինաբար նստած են ռուսաստանյան սահմանապահները՝ մենք ունենալու ենք պետականության ու անկախության այսօրինակ խնդիրներ»:
comment.count (0)