Փաստերը բավարար չեն Թրամփին մեղադրանք առաջադրելու համար․ դեմոկրատները պահանջում են ամբողջական հաշվետվությունը
07:44 - 25 մարտի, 2019

Փաստերը բավարար չեն Թրամփին մեղադրանք առաջադրելու համար․ դեմոկրատները պահանջում են ամբողջական հաշվետվությունը

ԱՄՆ-ում ներկայացվեցին 22 ամիս տևած քննության արդյունքները, որն անցկացնում էին Հետաքննության դաշնային բյուրոյի նախկին տնօրեն, հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը, 19 իրավաբան ու հատուկ ծառայությունների մոտ 40 աշխատակից։

Հետաքննության մբողջ ընթացքում անկացվել է 500 խուզարկություն, նույնքան վկա է հարցաքննվել։ Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերն օժտված էր լայն լիազորություններով, գործում էր առանց աղմուկի ու չէր շփվում լրագրողների հետ։

Քննության նպատակն էր բացահայտելու` արյդո՞ք Կրեմլը միջամտել է 2016 թվականի նախագահական ընտրություններին, կա՞ր պայմանավորվածություն Կրեմլի ու Թրամփի միջև, ու արդյո՞ք նածագահը խոչընդոտում էր քննության ընթացքին։

Մեղադրանք է առաջադրվել 34 հոգու, այդ թվում՝ 6 հոգի Թրամփի մերձավոր շրջապատից, ինչպես, օրինակ, նրա իրավաբան Նայքլ Քոենը։ Սակայն ոչ մի ԱՄՆ քաղաքացու չի առաջադրվել մեղադրանք՝ նախագահական ընտորությունների ժամանակ Ռուսաստանի հետ դավադրության վերաբերյալ։

Ենթադրաբար մարտի 24-ը նախագահ Թրամփի ամենաերջանիկ օրերից է․ ամփոփելով Մյուլլերի հետաքննության արդյունքները՝ կարելի է ասել՝ «համագործակցություն չի եղել»։ Հենց այս թեմային  է վերջին երկու օրն անդրադառնում Թրամփն իր թվիթերյան գրառումներում։

 

Սակայն ասել, որ նախագահի խնդիրներն այսքանով ավարտվեցին, չի կարելի։

Մյուլլերը չգտավ որևէ ապացույց, որ Թրամփի նախնըտրական շտաբի անդամները համագործակցել են Կրեմլի հետ՝ «չնայած Ռուսաստանի հետ կապված անձանց բազմաթիվ առաջարկների սատարել արշավը»։

Սակայն, Ռուսաստանը միջամտել է 2016թ․ նախագահական ընտրություններին, ընդ որում, ըստ Մյուլլերի,  Մոսկավան գործել է երկու ճանապարհով։

Առաջինը՝ «Ինտերներ ուսումնասիրությունների գործակալությունը», հայտնի նաև որպես «թրոլերի ֆաբրիկա», անց է կացրել ապատեղեկատվական քարոզարշավ սոցիալական ցանցերում՝ փորձելով վատաբանել դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնին։ Միջամտության նպատակն էր ներգործել ընտրությունների վրա ու հակասությունների մտցնել ընտրողների մեջ։

Երկրորդը՝ Մյուլլերի թիմը պարզել է, որ ռուսական իշխանությունները շարունակ իրականացրել են կիբեր գործողություններ՝ ընտրությունների վրա ազդելու նպատակ հետապնդող «տեղեկատվության հավաքման ու տարածման» միջոցով։ Հատուկ դատախազը նաև պարզել է, որ ռուսական պետական մարմինները հաջողությամբ կոտրել են Քլինթոնի քարոզարշավի հետ կապված մարդկանց ու դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների համակարգիչներն ու էլեկտրոնային նամակները։

Եթե Կրեմլի հետ համագործակցության բոլոր կասկածները հերքվել են, ապա այն հարցին, թե արդյոք Թրամփը խոչընդոտել է արդարադատության իրականացմանը, հատուկ դատախազը միանշանակ պատասխան չի տալիս։ Նամակում Մյուլլերը գրել է․ «Հաշվետվության մեջ նշված չէ, որ նախագահը համցագործակցել է, սակայն չի էլ հերքվում»։ Այս մեղադրանքն ի հայտ եկավ այն ժամանակ, երբ Թրամփը աշխատանքից հեռացրեց ՀԴԲ-ի տնօրեն Ջեյմս Քոմին, որը սկսում էր «ռուսական հետաքննությունը»։

Հատուկ դատախազի գրասենյակը, ներկայացնելով բոլոր փաստերը, եզրակացություններ չի արել՝ դա թողնելով Արդարադատության նախարարությանը։ Գլխավոր դատախազ Բարրն ու նրա տեղակալ Ռոդ Ռոզեշտեյնը, հաշվետվության հետ ծանոթանալուց հետո, կիրակի օրը հայտարարեցին՝ հավաքված փաստերը բավարար չեն, որպեսզի Թրամփին մեղադրանք առաջադրվի արդարադատությանը խոչընդոտելու մեջ, ինչը դեմոկրատներին իմպիչմենտի հնարավորություն կտար։

Ի պատասխան Թրամփը հայտարարեց, որ շատ տխուր է, որ ինքը՝ նախագահը, և ամբողջ երկիրը ստիպված էին անցնել այս ամենի միջով։

Դեմոկրատներն իրենց հերթին կոչ են անում չհավատալ Բարրի խոսքերին ու պահանջում են ամբողջությամբ հրապարակել Մյուլլերի հաշվետվությունը։ Իրենց համատեղ հայտարաության մեջ նման կոչ են հնչեցրել ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ու Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը։

Իսկ սենատոր Մարկ Ուորներն իր թվիթերում գրում է, որ «Կոնգրեսն ու ամերիկյան ժողովուրդը պետք է տեսնեն հատուկ դատախազի ամբողջական հաշվետությունը, այլ ոչ գլխավոր դատախազի վերարտադրությունը, ում ընտրել է նախագահը»։

Ներկայացուցիչների պալատի իրավական հանձնաժողովի նախագահ Ջերրոլդ Նադլերը խոստացել է, որ Բերրին շատ շուտով կկանչեն հանձնաժողով լսումների։ Այսպիսով դեմոկրատները հույս ունեն ավելի շատ տեղեկություններ ստանալ հետաքննության արդյունքներից։

Իսկ կոնգրեսի յոթ հանձնաժողով շարունակում է քննել Թրանփի ու նրա ընկերության և մտերիմների գործունեությունը։ Նրանց հետաքրքրում է Թրամփի ու Պուտինին միջև տեղի ունեցած հեռախոսազրույցների բովանդակությունը, որը Սպիտակ տունը արդեն հրաժարվել է հրապարակել, և այն, թե ինչպես Թրամփի աղջկա ամուսին Ջերալդ Քուշները հասանելություն ստացավ՝ ծանոթանալու գաղտնի փաստաթղթերի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել