Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ. Նա ստորագրություն է տվել, որ կվերադառնա. Վանեցյան
09:26 - 22 մարտի, 2019

Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ. Նա ստորագրություն է տվել, որ կվերադառնա. Վանեցյան

ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրգործի շրջանակներում Ալեքսանդր Սարգսյանը դիմել է Հայաստանից բացակայելու՝ առողջական խնդիրների հետ կապված: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր հետ կապված քրգործին:

«Գործը քննող քննիչի որոշմամբ, թույլատրվել է նրան լքել ՀՀ տարածքը: Այո, Հայաստանի Հանրապետության տարածքը լքել է մեր գիտությամբ, եւ ստորագրություն է տվել, որ առաջին իսկ պահանջի դեպքում կժամանի Հայաստան: Այս պահին նման պահանջ չկա, բայց լինելու դեպքում, քննչականը գտնվում է կապի մեջ փաստաբանների հետ: Հենց լինի պահանջ, անմիջապես կհրավիրեն եւ կարծում եմ՝ որեւէ խնդիր չի լինի»,-ասաց Վանեցյանը:

Նշենք, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության համար:

Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

news.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել