Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելուն
11:05 - 10 փետրվարի, 2022

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և ԵՄ-ի միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելուն

Կառավարությունը այսօր չզեկուցվող հարցերի շարքում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և դրա անդամ պետությունների  միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու նախագծին։

Ըստ կառավարության հիմնավորման՝ համաձայնագրի նպատակներն են ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի` ապահովելով կողմերի շուկաների հասանելիությունը հավասար մրցակցային պայմաններով, առանց խտրականության և միասնական կանոններով՝ ներառյալ թռիչքային և ավիացիոն անվտանգության, օդային երևեկության կազմակերպման, մրցակցության, սոցիալական և շրջակա միջավայրի ոլորտներում․ «Ընդհանուր ավիացիոն գոտին թույլ է տալիս նաև ընդլայնել օդային հաղորդակցությունը և զարգացնել միջազգային ավիացիոն համակարգը՝ հիմնվելով շուկայում ավիաընկերությունների միջև ոչ խտրական, թափանցիկ և արդար մրցակցության վրա։ Այն կնպաստի ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմանը, ավիացիոն կանոնների կիրառմանը և կզարգացնի հետագա համագործակցությունը ավիացիոն անվտանգության ոլորտում»։

Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացումը խթան կհանդիսանա առևտրի, զբոսաշրջության, ներդրումների և ընդհանուր առմամբ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ ապահովելով շարժունակության ավելի լայն հնարավորություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել