Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Լառնակա-Երևան-Լառնակա և Հռոմ-Երևան-Հռոմ երթուղիներով
14:26 - 18 փետրվարի, 2022

Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Լառնակա-Երևան-Լառնակա և Հռոմ-Երևան-Հռոմ երթուղիներով

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 22-ից մեկնարկելու է Լառնակա-Երևան-Լառնակա երթուղով չվերթերը:
 
Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
 
Ավիաընկերության Հռոմ-Երևան-Հռոմ երթուղով չվերթերը կմեկնարկեն սույն թվականի սեպտեմբերի 5-ից և կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել