1998-ի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում |azatutyun.am|
14:52 - 22 մարտի, 2019

1998-ի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում |azatutyun.am|

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք իրականացվում է քննություն պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի կողմից մատնանշված՝ «Հոկտեմբերի 27»-ի գործին առնչվող մանրամասների և Նաիրի Հունանյանի՝ Ազգային անվտանգության ծառայության գործակալ լինելու պնդման վերաբերյալ:

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր հայտարարել է, որ տվյալ հարցերի շուրջ քննությունն իրականացնում է ՀՔԾ-ն:

Մինչդեռ ՀՔԾ մամուլի խոսնակը «Ազատությանը» փոխանցեց, որ ծառայությունում նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով: «Ինչ վերաբերում է բաց նամակում նշված մնացած հանգամանքներին, ապա դրանք մեր իրավասության շրջանակներում չեն», - ասաց Օհանջանյանը:

Հիշեցնենք, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակում Վահան Շիրխանյանը, մասնավորապես, գրել է․ - «1998թ. 30 մարտի, նախագահական ընտրությունների 2-րդ փուլ։ Բացառապես Վազգեն Սարգսյանի խոսքին տրված 27 տոկոս քվեն դարձրիր քեզ համար 59 տոկոս և քեզ հռչակեցիր ՀՀ նախագահ։ Իսկ 73 տոկոս ստացած Կարեն Դեմիրճյանին «մեծահոգաբար» տվեցիր 41 տոկոս՝ խոստանալով նաև վարչապետի պաշտոնը՝ Վազգենի պահանջով։ Եվ, իհարկե, խաբեցիր, ինչպես միշտ»։

azatutyun.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել