ՀՀ բնապահպանության նախարարության առեղծվածները սպառնում են Ջրային ոլորտին նոր խնդիրներով. Վերականգնվող էներգետիկայի ասոցիացիա |lragir.am|
07:03 - 14 մայիսի, 2019

ՀՀ բնապահպանության նախարարության առեղծվածները սպառնում են Ջրային ոլորտին նոր խնդիրներով. Վերականգնվող էներգետիկայի ասոցիացիա |lragir.am|

lragir.am: Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում գերճգնաժամային իրավիճակում է հայտնվել ջրային ոլորտը, որի հիմնական պատասխանատուներից մեկը՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը որևէ հստակ քայլեր չի իրականացնում ոչ միայն վերացնելու այդ խնդիրները, այլ նաև գոնե դրանք հնարավորինս չեզոքացնելու և նվազեցնելու ուղղությամբ:

Բանը հասել է նրան, որ տարեկան կտրվածքով մոտ 10 մլրդ խմ ջուր ունեցող երկրում, որտեղ օգտագործովում է միայն մոտ 2.5 մլրդ խմ քանակությամբ ջուր, այսօր որևէ ձևով չեն կարգավորվում ջրօգտագործման հարաբերությունները, իսկ երբեմն պետության կողմից տնտեսվարողներին սահմանադրորեն և օրենսդրորեն տրամադրված և հաստատված ջրօգտագործման իրավունքները ոչ միայն չեն ապահովվում, այլ նաև հարվածի տակ են դնում, և դրա հիմնական պատճառները վատ կառավարման համակարգն է, որը, ըստ էության, իր մեջ տարբեր առեղծվածներ է ներառում:

Առեղծված 1.
Երբ Սպանդարյանից եկող Որոտան-Արփա ջրատար թունելը չի գործում, Սևանա լիճն օրինական ջրով չի ապահովվում, իսկ «մեղավորը բնությունն է»:

ՀՀ վերականգնող էներգիա արտադրողների ասոցիացիան տարիներ շարունակ այս հարցը բարձաձայնում է հանրության ամենալայն շրջանակներում՝ պահանջելով հստակ պատասխանել. ինչո՞ւ Որոտան-Արփա ջրատար թունելը չի գործում, որը պետք է ապահովվեր և ապահովվի Սևանա լիճը լրացուցիչ 165 մլն խմ ջրով, որի համար էլ ՀՀ պետբյուջեից կատարվել են հսկայական ծախսեր և այն մեկ օր անգամ չի գործել և շարունակում է չգործել, այն ինչ այդ մասին սահմանված և պարտավորեցվում է Սևանա լճի մասին համապատասխան օրենքով: Փոխարենը Սևանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի խոսքերով՝ «հիմնական մեղավորը բնությունն է»:


Հենց այդպես էր վերջինս արձանագրել ՀՀ վերականգնող էներգիա արտադրողների ասոցիացիայի կողմից բարձրաձայնված խնդրի շուրջ, թե ինչու Որոտան-Արփա ջրատար թունելը չի գործում, որից հետո ջղաձիգ տոնայնությամբ և անքաղաքավարիության ամենաբարձր կեցվածքով դուրս էր հրավիրել իրենց կառույցի իսկ կողմից հրավիրված Ասոցիացիայի անդամներին:

Եվ այդ հարցում թեպետ թվում էր, որ այն ամենաշատը պետք է հետաքրքրեր ՀՀ բնապահպանության նախարարությանը, քանզի Սևանա լճի փրկության ամենաառանցքային կողմերից մեկի մասին է խոսքը գնում, թերևս նույն հենց այդ գերատեսչությունը՝ ի դեմս նախարար Էրիկ Գրիգորյանի որևէ կերպ շահագրգռված չէ այդ հարցով, ասել է թե, եթե այդ հարցով՝ ուրեմն նաև Սևանա լճով, քանի որ, ինչպես նշեցինք, լրացուցիչ 165 մլն խմ ջուր ապահովելու ամենակարևոր հանգուցի մասին է խոսքը գնում, որում ՀՀ բնապահպանության նախարարությունը ոչ միայն հետաքրքրություն չի ցուցաբերում, այլ նաև, ինչպես երևում է, դրևսորում է առավելապես հանցավոր անգործություն:

Եվ նման խորհրդավոր լռությունը և դրանով պայմանավորված առեղծվածները, կարծում ենք, որևէ դրական տեղաշարժի չեն կարող հանգեցնել, փոխարենը՝ կստեղծվեն նորանոր խնդիրներ՝ մեծապես բորբոքելով ոլորտում արդեն իսկ սպիի վերածված վերքերը: Մինչդեռ բնապահպանության մասին մտածող ՀՀ բնապահպանության նախարարությունն այսօր ամբողջությամբ արհամարում է Եղեգիս գետի հիմնախնդիրները՝ իր քայլերով և որոշումներով նպաստելով վերջինիս ամբողջովին ցամաքեցմանն ու արատավորմանը, ինչը գաղտնիք չէ, որ հղի է բնակլիմայական աղետալի տարաբնույթ վտանգներով։

 Եվ ի պատասխան գետը փրկելու բազում այն առաջարկների, մասնավորապես՝ ջրամբար կառուցելուն, որոնք ներկայացվում են ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, այսօր անպատասխան են մնում, ինչը ենթադրում է, որ գետն արատավորելու հստակ միտում կա։ Եվ ո՞ւմ է պետք նման իրավիճակը, ի՞նչ առեղծվածներ են առկա այս ամենի հիմքում – հանրությունը, վստահ ենք, մի օր կստանա այդ ամենի պատասխանը։

Առեղծված 2. Երբ ջրերի պակասուրդի ու սակավաջրության մասին առասպելներ են ստեղծվում։
ՀՀ բնապահպանության նախարարությունը տարիներ շարունակ հասարակությանը փորձում է համոզել մի այնպիսի առասպելական պատկերացումների մեջ, որ Հայաստանում գնալով ջրերի քանակը նվազում է, այն ինչ փոխարենը՝ առնվազն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության կողմից ներկայացվում է լրիվ այլ պատկեր, որի արդյունքում նույիսկ Սևանա լճի ջրի մակարդակը մինչև ս.թ. հունիս ամիս կբարձրանա մոտ 45 աստիճանով:

Ավելին, մի քանի կիլոմետր հեռավորության վրա գնտվող հարևան Վրաստանում ջրերի քանակն այնքան է բարձր, որ տարեկան կտրվածքով այդ երկրում կառուցվում է միջինը 50 նոր հիդրոէլեկտրակայան: Իսկ ի՞նչ է հետապնդում նման առեղծվածը, ինչո՞ւ են հանրության մեջ նման անհիմն տեղեկատվություն տարածում, ինչո՞ւ չեն ներկայացնում, արդյոք ո՞ր կենտրոնի մոնիթորինգային և հետազոտությունների արդյունքում են եկել նման եզրակացության:

 Միգուցե՞ դա հենց այդ կառույցի կողմից վատ կառավարման կողմերը թաքցնելու կամ հստակ կոծկելու լավ հնարավորություն է, առեղծված, որի բացահայտման համար կա հստակ հանրային պահանջ:

Ավելին՝ lragir.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել