Գործադիրը վավերացրել է ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագիրը |armenpress.am|
14:53 - 23 փետրվարի, 2022

Գործադիրը վավերացրել է ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը վավերացրել է «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը։

Նախագիծը ներկայացրել է Պաշտպանության նախարարությունը։

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի ( ԱՊՀ ՊՆԽ) 2013թ. հունիսի 5-ի որոշման համապատասխան Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կապի գլխավոր վարչությունը մշակել է «1993թ. մարտի 12-ի Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծ։

Արձանագրության նախագծի ընդունումը պայամանավորված էր ռազմական նշանակության կապի ժամանակակից տեսակների օգտագործման ոլորտում համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունից` 1993թ. մարտի 12-ի Համաձայնագրի առանձին դրույթների հստակեցման հիման վրա:

Դիտարկվող Համաձայնագրի նախագիծը մշակվել է ելնելով դրա մասնակից պետությունների զինված ուժերի, այլ զորքերի և զինվորական կազմավորումների կողմից ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման անհրաժեշտությունից:

Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը հնարավորություն կընձեռի ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմական նշանակության կապի ժամանակակակից տեսակների, ինչպես նաև արբանյակային կապի համակարգերի ուղեծիրային խմբավորման օգտագործումը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարում միանալ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել