Անկախ Ադրբեջանի ասածից՝ վերահաստատում եմ, որ պատերազմը լուծում չէ․ Եվրախորհրդարանի պատգամավոր |aravot.am|
14:49 - 24 փետրվարի, 2022

Անկախ Ադրբեջանի ասածից՝ վերահաստատում եմ, որ պատերազմը լուծում չէ․ Եվրախորհրդարանի պատգամավոր |aravot.am|

aravot.am: «Անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչ կասի միակողմանի, վերահաստատում եմ, որ պատերազմը լուծում չէ։ Լուծումը բանակցությունների արդյունք պետք է լինի՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահող Մարինա Կալյուրանդը։ Նրա խոսքով․ «Կարեւոր է, որ ռազմագերիները վերադարձվեն։

Շարունակելու ենք սա կրկնել, մինչեւ վերջին ՀՀ քաղաքացին կվերադարձվի ՀՀ-ին։ Ռազմագերիները, մարդկային կյանքը չեն կարող առեւտրի առարկա լինել, ուստի մենք ողջունում ենք ՀՀ-ի քայլը՝ Ադրբեջանին տրամադրելու ականապատ տարածքների քարտեզները»։ Ինչ վերաբերում  է Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը, Կալյուրանդը հույս հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտով կգա տարածաշրջան։

Հայաստանյան պաշտոնյաների հետ հանդիպումներն ամփոփելով՝ Մարինա Կալյուրանդը նշեց․ «Քննարկել ենք, թե ինչ առաջխաղացման է հնարավոր հասնել ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում։ Խոսել ենք կոմունիկացիաների ապաշրջափակման, երկաթգծի մասին՝ քայլեր, որոնք աստիճանաբար կարող են բերել լուծումների։ Խոսել ենք նաեւ Թուրքիայի հետ բանակցությունների մասին։ Թուրքական ավիաընկերություններն արդեն թռնում են Երեւան։ Հաջողություն ենք մաղթում կողմերի՝ այսօր կայանալիք հանդիպմանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել