Ընդդիմությունը բոյկոտեց նախագահի ընտրության նիստը |hetq.am|
11:11 - 02 մարտի, 2022

Ընդդիմությունը բոյկոտեց նախագահի ընտրության նիստը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում քննարկում է հանրապետության նախագահի ընտրության հարցը: Քննարկումն անցնում է առանց ընդդիմության, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նիստի սկզբում լքեցին դահլիճը: «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:

Խաչատուրյանն այժմ անկուսակցական է: Նախկինում «Հայ ազգային կոնգրեսի» վարչության անդամ էր:

«Իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կարող է և արժանի է զբաղեցնելու նախագահի բարձր պաշտոնը: Իր քաղաքական խոհեմությամբ ու լայնախոհությամբ Վահագն Խաչատուրյանը միանշանակ կարող է այս կարևոր առաքելությունը նման պատմական ժամանակներում իրագործել: Եւ ահա այս հիմքերն են հանդիսացել պատճառ, որ ՔՊ-ն առաջադրել է Խաչատուրյանի թեկնածությունը»,-ասաց պատգամավոր Հայկ Կոնջորյանը: Նրա խոսքով` քաղաքական մեծամասնության պատգամավորները միաձայն ընտրելու են Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել