Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ ՄԻՊ աշխատակազմի 20-ից ավել աշխատակից հեռացել է աշխատանքից․ Գրիգորյան |armenpress.am|
15:23 - 03 մարտի, 2022

Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ ՄԻՊ աշխատակազմի 20-ից ավել աշխատակից հեռացել է աշխատանքից․ Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ ՄԻՊ աշխատակազմի 20 աշխատակից սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

«Պարոն Թաթոյանի պաշտոնավարման ավարտից առաջ փետրվարի 23-ի դրությամբ 20-ից ավել աշխատակից սեփական դիմումի համաձայն ազատվել են աշխատանքից։ Գործնականում, եթե դրան գումարենք նախորդ շրջանում թափուր պաշտոնների առկայությունը, ապա ունենք իրավիճակ, երբ, օրինակ, խոշտանգումների կանխարգելման և վատ վերաբերմունքի դեմ պայքարի ստորաբաժանումում ուղղակի աշխատող չունենք»,– ընդգծեց Գրիգորյանը։

ՄԻՊ-ի խոսքով՝  կառույցը 50 տոկոսից պակաս համալրում ունի այնպիսի սուղ հաստիքներով ստորաբաժանումում, որը վերաբերում է զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության հարցերին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ առիթ ունեցել է աշխատանքից ազատվող որոշ աշխատակիցների հետ զրուցելու, և նրանք տարբեր անձնական պատճառներ են նշել։

« Ես հարգանքով եմ մոտենում իրենց մոտեցմանը։ Պարոն Թաթոյանն ինքն իր հայտարարության մեջ հորդորել է աշխատակիցներին դուրս չգալ։ Պետք է ուրախությամբ նշեմ, որ նախորդ գրեթե բոլոր պաշտպանների հետ կապ եմ հաստատել, պարոն Թաթոյանի հետ պայմանավորվել ենք, որ կհանդիպենք և կքննարկենք հարցեր։ Ինձ համար ինստիտուտի հեղինակությունը և ինստիտուցիոնալ մոտեցումը լինելու է առաջնահերթ»,-եզրափակեց Գրիգորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել