Նմանօրինակ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը. Բիլգիչը՝ Անթալիայի ֆորումին Միրզոյանի մասնակցության մասին |1lurer.am|
15:16 - 08 մարտի, 2022

Նմանօրինակ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը. Բիլգիչը՝ Անթալիայի ֆորումին Միրզոյանի մասնակցության մասին |1lurer.am|

1lurer.am: Անկարան ողջունում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ մարտի 11-13-ը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու վերաբերյալ որոշումը՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:

«Նմանօրինակ փոխադարձ քայլերը կնպաստեն երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և լիարժեք կարգավորման նպատակով վստահության բարձրացմանը միտված քայլերի քննարկմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Ֆորումին մասնակցելու՝ պաշտոնական Երևանին ուղղված հրավերի մասին դեռ հունվարին հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Հայաստանի ԱԳՆ քարտուղար Վահան Հունանյանը երեկ հաստատել էր նախարար Միրզոյանի մասնակցությունը:

Ֆորումին հրավիրված է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, նրա մասնակցության մասին դեռ պաշտոնական հաստատում չկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել