ՊՆ-ն հերքում է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի և կորուստների մասին լուրերը
11:07 - 17 մարտի, 2022

ՊՆ-ն հերքում է հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի և կորուստների մասին լուրերը

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սոցիալական ցանցերով և տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե մարտի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սադրանք են իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին, ինչի հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը վիրավորվել՝ չի համապատասխանում իրականությանը։

Եվս մեկ անգամ հորդորում ենք սահմանային իրադրության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելիս հիմնվել բացառապես պաշտոնական հաղորդագրությունների վրա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել