Հնդկաստանում համազգային երկօրյա գործադուլ է սկսվել․ ակցիային կմասնակցի շուրջ 200 միլիոն մարդ |tert.am|
10:31 - 28 մարտի, 2022

Հնդկաստանում համազգային երկօրյա գործադուլ է սկսվել․ ակցիային կմասնակցի շուրջ 200 միլիոն մարդ |tert.am|

tert.am: Երկուշաբթի՝ մարտի 28-ին Հնդկաստանում մի շարք խոշոր արհմիությունների կոչով համազգային երկօրյա գործադուլ է սկսվել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Արհմիությունների համահնդկական կոնգրեսի գլխավոր քարտուղար Ամարջիտ Կաուրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ակցիային կարող է մասնակցել շուրջ 200 միլիոն մարդ։

Արհմիությունները պահանջում են հրաժարվել մի շարք պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից, բարձրացնել աշխատավարձերը, արդար բաշխել եկամուտը, հավասար իրավունքներ ապահովել պայմանագրային աշխատողների համար և այլն։ Քաղաքացիներին կոչ է արվել ըմբռնումով մոտենալ գործադուլի հետևանքով առաջացած սահմանափակումներին, ինչպես նաև նախազգուշացվել է երկուշաբթի և երեքշաբթի բանկոմատների ու հասարակական տրանսպորտի աշխատանքներում հավանական խափանումների մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել