Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին
17:37 - 29 մարտի, 2022

Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անհետ կորած անձանց շրջանակը ներառող հատվածում իրականացվող մինչդատական վարույթի առանձնահատկություններին՝ ընդգծելով այդ ասպարեզում միջազգային կառույցների հետ արդյունավետ շփումների գերակայությունները:

Արգիշտի Քյարամյանն  իր երախտագիտությունն է  հայտնել ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ առողջապահության նախարարության և Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում 2020 թվականի արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց նույնականացման նպատակով՝ թվով 100 բարդ փորձանմուշների` Նիդերլանդներում լրացուցիչ հետազոտության, ԴՆԹ թեստավորման և գենետիկական բնութագրեր ստանալու աջակցության համար։ Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովման հարցում:

Քեթրին Բոմբերգերը ներկայացրել է Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքներն ու ներկա առաջնահերթությունները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել արցախյան պատերազմների հետևանքով անհետ կորած անձանց մասով պահանջվող գործընթացների իրականացման վերաբերյալ և պայմանավորվել են ծավալել առավել ընդլայնված փոխգործակցություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել