Զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը. Գլխավոր դատախազություն
17:46 - 30 մարտի, 2022

Զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը. Գլխավոր դատախազություն

2021թ. ընթացքում արձանագրվել է ազդարարման համակարգով ստացված ազդարարումների թվի նվազում, սակայն զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը։

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, ընդգծելով, որ նշված ժամանակահատվածում ՀՀ գլխավոր դատախազությունում ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 75 ազդարարում (2020թ.՝ 140): Դրանցից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին: Նշված 75 ազդարարումներից 70-ը եղել են անանուն: 59-ով հարուցվել է ազդարարման վարույթ, 16-ով մերժվել է վարույթի հարուցումը:

Հարուցված ազդարարման վարույթներից 32-ով վարույթը կարճվել է: 47 ազդարարում ուղարկվել է օպերատիվ-հետախուզական մարմին՝ դրանցում ներկայացված տվյալները, հանգամանքներն ստուգելու համար: Արդյունքում, 10 ազդարարման դեպքով հարուցվել է քրեական գործ:

2020թ. ազդարարման վարույթով 1 քրեական գործ էր հարուցվել:

Այս տվյալները փաստում են, որ առկա է հանցագործությունների վերաբերյալ տվյալների արժանահավատության, փաստարկվածության, կոնկրետության տեսանկյունից արվող ազդարարումների որակական բարելավման միտում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել