ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ 2021թ. ընթացքում քննված կոռուպցիոն բնույթի 2312 քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել ընդհանուր 1698 անձ: 2020թ. ընթացքում 2535 գործով քրեական հետապնդման էր ենթարկվել 1356 անձ: Այսինքն նախորդող տարվա ամեմատ 2021թ. վարույթում շուրջ 8.8%-ով ավելի քիչ քննված քրեական գործերի պարագայում քրեական հետապնդման է ենթարկվել 25.2%-ով ավելի շատ անձ:
Քրեական հետապնդման ենթարկված անձանցից 590-ը հանդիսացել են պաշտոնատար անձինք և հանրային ծառայողներ: Նրանց թվում են, մասնավորապես՝ ՀՀ պաշտոնաթող նախագահ, ՀՀ Ազգային ժողովի 2 պատգամավոր, 4 նախարար, 1 փոխնախարար, 3 դատավոր, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ՀՀ ՊՆ տեղակալ` ՆՏԱԴ պետ, Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, 2 մարզպետ, Երևանի նախկին քաղաքապետ, ինչպես նաև ԱԱԾ, ոստիկանության, քննչական կոմիտեի, քրեակատարողական հիմնարկների, ՊԵԿ-ի, հարկադիր ծառայության տարբեր աստիճանի պաշտոններ զբաղեցնող 51 աշխատակից:
Քրեական հետապնդման են ենթարկվել նաև՝
Կոռուպցիոն քրեական գործերով քննությունների որակի և արդյունավետության բարձրացման հրամայականով պայմանավորված՝ դատախազների կողմից վարույթ իրականացնող մարմիններին 2021թ. ընթացքում տրվել է 481 ցուցում, որը 2020թ. (406) համեմատ ավելի է 18.5%-ով: Գործերի քննության ընթացքում օրենքի խախտում թույլ տալու կապակցությամբ կայացվել է հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին քրեական գործով քրեական դատավարությանը մասնացկելուց հեռացնելու մասին 30 որոշում:
Տարվա ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության կողմից շարունակվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նոր դրսևորումների, դրանց կատարման նոր՝ կատարելագործված եղանակների հայտնաբերման վերաբերյալ ուսումնասիրությունները և ստացված տեղեկատվության հիման վրա առավել արդյունավետ քննության պլանավորման և իրականցման հիմնական չափորոշիչների սահմանումը։
Շեշտադրումը է կատարվել կոռուպցիոն պարբերականություն ունեցող, տարբեր սխեմաների կիրառմամբ, կատարման բարդեցված եղանակով աչքի ընկնող տարբեր կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման վրա: Նման դրսևորումներ են բացահայտվել, մասնավորապես քաղաքաշինական, ճարտարապետական և նախագծային աշխատանքների կատարման, հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմաններում հողահատկացումների, մաքսային և հարկային հսկողության ոլորտներում:
Կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարը բացարձակ առաջնահերթություն է նաև 2022թ.-ին:
comment.count (0)