Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները  շատ բարձր մակարդակի վրա են
18:10 - 19 ապրիլի, 2022

Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են

Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում։ Ինչպես նաև նշել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։

Ընդգծվել է ՌԴ նախագահի անձնական դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու գործում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել