Հանցագործությունները, բանակում մահվան դեպքերն ու կոռուպցիան 2021-ին. դատախազության թվերը
 |civilnet.am|
15:13 - 22 ապրիլի, 2022

Հանցագործությունները, բանակում մահվան դեպքերն ու կոռուպցիան 2021-ին. դատախազության թվերը |civilnet.am|

civilnet.am: 2021-ին գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության վարույթում առկա է եղել 279 ուսումնասիրություն, որոնք նախաձեռնվել են 2020-2021թթ․։ Ավարտված ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ և 23 շարժական գույք, 23 ընկերությունում մասնակցություններ, ինչպես նաև ընդհանուր հաշվով ավելի քան 27 մլրդ դրամի չափով գումար։

Դատարան է ներկայացվել 3 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի բռնագանձել 18 անշարժ ու 7 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 13 մլրդ դրամ, 3 իրավաբանական անձի մասնակցություն և շուրջ 6 մլրդ դրամի չափով գումար։ Հայցադիմումներն ընդունվել են վարույթ։

2021-ին՝ նախորդող տարվա համեմատ, 91%-ով պակաս գումար է վերականգնվել բյուջե

2021-ին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստվել է 1 409 նյութ (2020-ին՝ 1 810 նյութ), որոնցից 798-ով (2020-ին՝ 1 232) հարուցվել են քրեական գործեր։ Ըստ դատախազության՝ 2020-ի համեմատ, 2021-ին 401-ով կամ 22,2%-ով նվազել են կոռուպցիոն բնույթի դեպքերը, իսկ հարուցված քրեական գործերի քանակը՝ 35,2%-ով կամ 434-ով՝ կազմելով 798։

2021-ին ավարտվել է կոռուպցիոն բնույթի 730 քրեական գործի վարույթ, որը նախորդող տարվա արդյունքից ընդամենը 2%-ով է շատ։

2021-ին շուրջ 91%-ով կամ ավելի քան 4 մլրդ դրամով պակաս գումար է վերականգնվել բյուջե, քան 2020-ի ընթացքում (2020-ին` 4,5 մլրդ դրամ, իսկ 2021-ին՝ ընդամենը 400 մլն դրամ): Այլ կերպ ասած, 2021-ին ավարտված քրեական գործերով պատճառված վնասից վերականգնվել է 9%-ը, մինչդեռ 2020-ին՝ 71,4% տոկոսն էր։

Հանցագործության ընդհանուր դեպքերի աճ է արձանագրվել

2021-ին հանրապետությունում արձանագրվել է հանցագործությունների 30 245 դեպք (2020-ին՝ 26 468), որոնցից 16 438-ը՝ Երևանում։ Այսինքն՝ նախորդ տարվա համեմատդեպքերն աճել են 3 777-ով կամ 14,3%-ով։

Ըստ դատախազության՝ հանրապետությունում հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորվել է հասարակական անվտանգության և կարգի, բնակչության առողջության, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճով։ Էականորեն աճել են թմրամիջոցների մաքսանենգության (89,2%-ով), համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված (74,5%-ով), ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության (28%-ով) դեպքերը։ Նվազել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը․ 2021-ին արձանագրվել է 57 նման դեպք, մինչդեռ նախորդ տարի 83 էր, այսինքն՝ 26-ով կամ 31,3%-ով ավելի։

 

Շարունակությունը՝ civilnet.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել