«Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ իրեն լավ է զգում
11:05 - 28 ապրիլի, 2022

«Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ իրեն լավ է զգում

Երեկ Լեո-Պարոնյան խաչմերուկին հարակից հատվածում «Անտարես» մեդիա հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ծեծի է ենթարկվել:

Կատարվածի մասին իր էջում Մարտիրոսյանը գրառում է կատարել՝ նշելով.

«Այսօր երեկոյան 21:00-ին հանդիպման էի գնում։ Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։

Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։

Հրահանգեցին, որ արագ հեռանամ։

Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։ Շատ խեղճ էին:

Ես լավ եմ:
Շնորհակալ եմ զորակցելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել