Երևանի Կիևյան փողոցում կնոջ նկատմամբ բռնության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է
18:33 - 05 մայիսի, 2022

Երևանի Կիևյան փողոցում կնոջ նկատմամբ բռնության մեջ մեղադրվող անձը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2022 թվականի մայիսի 2-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, նույն օրը Երևան քաղաքի հիշյալ փողոցում քաղաքական ընդդիմության կազմակերպած նախաձեռնության մասնակից քաղաքացին մի խումբ անձանց հետ, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որը զուգորդվել է դեպքի վայրում գտնվող կնոջ նկատմամբ բռնության գործադրմամբ:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինս կալանավորվել է:

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու  և նրանց նկատմամբ ևս համարժեք միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել