Ապօրինի գույքի բռնագանձման վարչության դիմումով արգելանք է դրվել Ռուսլան Բաղդասարյանի և կնոջ գույքի վրա |hetq.am|
12:59 - 10 մայիսի, 2022

Ապօրինի գույքի բռնագանձման վարչության դիմումով արգելանք է դրվել Ռուսլան Բաղդասարյանի և կնոջ գույքի վրա |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվում է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին և կնոջը՝ Արմինե Հարությունյանին պատկանող գույքի ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակներում դատարանը 2022թ. ապրիլի 20-ին կիրառել է հայցի ապահովման միջոցներ: Արգելվել է դատախազությանը հետաքրքրություն ներկայացնող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը, ինչպես նաև արգելանք է դրվել շահագրգիռ անձանց պատկանող որոշակի գույքերի վրա։

Ինչպես մյուս դեպքերում, այս ուսումնասիրության շրջանակներում ևս Գլխավոր դատախազությունը չի բացահայտում, թե խոսքը որ գույքերին է վերաբերում: Քանի որ ուսումնասիրության վարույթը չի ավարտվել, դատախազությունը պատճառաբանում է, որ շահագրգիռ անձանց բացատրությունների հիման վրա կարող է փոփոխվել գույքի շրջանակը, ուստի նպատակահարմար չէ մատնանշել բռնագանձվող գույքի կազմը:

Նշենք, որ ուսումնասիրությունը սկսվել է 1,5 տարի առաջ՝ 2020թ. հոկտեմբերի 7-ին: Այն իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ «հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք»:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել