armenpress.am: Վրաստանում դատապարտված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին Ռուսթավիի թիվ 12 բանտից, որը սպասարկում Է պատժական համակարգին, տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդի» բժշկական կենտրոն՝ հետազոտություն անցկացնելու եւ անհրաժեշտության դեպքում բուժընթաց անցնելու համար:
Այդ մասին հաղորդում Է «Մտավարի արխի» հեռուստաալիքը: Կլինիկայի շենքի մոտ ուժեղացվել են պահպանության միջոցները, մուտքի տարածքը շրջագծել են ոստիկանական ժապավենով: Սաակաշվիլիի մերձավորները, զինակիցներն ու կողմնակիցները դեռ երեկ երեկոյան Էին սպասում նրա տեղափոխմանը, բայց, ինչպես պարզվեց, նրանք զուր են երկար ժամեր անցկացրել կլինիկայի մոտ՝ սպասելով նախկին նախագահին:
Երեկվանից բուժկենտրոնում իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ: Սաակաշվիլիին քաղաքացիական կլինիկա տեղափոխելու մասին հայտարարել Է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն: Սաակաշվիլին համաձայնել Է, բայց ընտանիքի անդամների, «Էմպատիա» կենտրոնից բժիշկների, պատգամավորների եւ փաստաբանների այցերն ապահովելու, ինչպես նաեւ իր հետ մոր մշտապես գտնվելու պայմանով: Նախքան տեղափոխելը նախկին նախագահի մոր՝ Գիուլի Ալասանիայի հետ կապվել Է «Վիվամեդի»-ի ղեկավարությունը եւ հանդիպում նշանակել: Ժամանելով վայր՝ Ալասանիան ոչ մեծ մեկնաբանություններ Է արել ԶԼՄ-ների համար:
Նրա խոսքով՝ կլինիկան լավն Է, բայց օրակարգում, այնուամենայնիվ, ծառացած Է Սաակաշվիլիին արտասահմանում բուժվելու հնարավորության հարցը: Փաստաբանները, ընտանիքի անդամները եւ Սաակաշվիլին ինքը միաձայն հայտարարել են, որ իրեն հարկ եղած ձեւով չեն բուժում պատժիչ հաստատությունում, եւ որ նա գտնվում Է կյանքի ու մահվան շեմին, ուստի անհրաժեշտ Է, որպեսզի նախկին նախագահը բուժումն ստանա արտասահմանում, հաղորդել Է Sputnik-ը:
comment.count (0)